Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատախազի տեղակալ
A A
Պաշտոնական

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 23-ին հրաման է ստորագրել Արմեն Աֆանդյանին պաշտոնից ազատելու մասին:

Հրամանում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ ս․թ․ սեպտեմբերի 26-ից»։

Այս պաշտոնին Աֆանդյանը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 13-ին։