Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan 22.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին և դուրս մնաց «Սերունդների գավաթ»-ից

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին և դուրս մնաց առցանց անցկացվող արագ շախմատի «Սերունդների գավաթ» մրցաշարից:

Առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ, սակայն մնացած երեքը նա տանուլ տվեց և ի վերջո պարտվեց 1:3 ընդհանուր հաշվով:

Աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակիչում կհանդիպի Վինսենտ Կեյմեր – Պրագնանանդհա զույգի հաղթողի հետ: