Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց վերջին տուրում և մտավ փլեյ-օֆֆ. շախմատ (տեսանյութ)

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ, հաղթահարեց առցանց անկցավող Julius Baer Generation Gup արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը և մտավ փլեյ-օֆֆ:

Այսօր կայացած 13-15-րդ տուրերում նա նախ հաղթեց հնդիկ Պագնանանդային, ապա ոչ-ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ, իսկ վերջում անչափ լարված և հետաքրքիր պայքարում առավելության հասավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ:

Լևոն Արոնյանը 45 հնարավորից (հաղթանակի համար տրվում է 3 միավոր) վաստակեց 21 միավոր և նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ բաժանեց 8-9-րդ տեղերը, սակայն լրցացուցիչ գործակիցներով նվաճեց փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը: Այժմ մեր հայրենակցին սպասվում է լուրջ մրցակցություն, քանի որ քառորդ եզրափակիչում նա հանդիպելու է աշխարհի գորոծող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը 34 միավորով վստահ գրավել է առաջին տեղը: