Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փլուզում «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ կան տուժածներ (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։