Բացել լրահոսը Փակել լրահոսը
308085444_510823364382581_3689800238302985255_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ցանկանում են ընդլայնել Քաթարում միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ համաժողովների կազմակերպման մշտական կոմիտեի գործադիր տնօրեն Մուբարաք Աջլան Ալ-Քուարիի հետ՝ հայտնում են այդ երկրում ՀՀ դեսպանությունից։

Կողմերը քննարկել են Կատարում իրականացվող միջազգային միջոցառումներին ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունների առավել համակարգված և լայն մասնակցությանը վերաբերող հարցեր։

Օգտվելով առիթից պարոն Ալ-Քուարին շնորհավորել է դեսպան Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ։

Իր հերթին Կատարում ՀՀ դեսպանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային, վերջին ռազմաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև Հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկա իրադրությանը։