A
A
Փարիզի քաղաքապետարանի վրա այսօր ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի անկախության 31-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի համատեքստում ի համերաշխություն Հայաստանի՝ այսօր Փարիզի քաղաքապետարանի վրա ծածանվել են Հայաստանի Հանրապետության դրոշները։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Փարիզի քաղաքապետարանն այսօր նշում է Հայաստանի անկախությունը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը հայ ժողովրդին՝ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի կապակցությամբ»,- գրել է քաղաքապետ Անն Իդալգոն թվիթերյան իր էջում: