Բացել լրահոսը Փակել լրահոսը
16636238961832
A A
Քաղաքականություն

Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ․ Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը զորքերը հետ քաշելու կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բլինքենը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ»,- նշել է նա։