A
A
Բլինքենը Միրզոյանին եւ Բայրամովին հորդորել է մինչեւ ամսվա վերջ նորից հանդիպել
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպումից հետո խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
« Պետքարտուղար Բլինքենը հյուրընկալել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին մարտերից հետո : Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհերի համար և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հետագա քայլերը, և քարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»: