Բացել լրահոսը Փակել լրահոսը
4c0u42034451e223bik_800c450_v1.thumb
A A
Քաղաքականություն

Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։ Tert․ am-ի փոխանցմամբ հայտնում է parstoday.com-ը։

Վահիդ Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն  հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է.«Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է  վերջին զարգացումները»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ ձագանքի  կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է: