Բացել լրահոսը Փակել լրահոսը
307759653_452065573622230_8682612245093562375_n
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պատվիրակության այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը․ դեսպան Թրեյսի

«Հպարտ էի Հայաստանում ընդունել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին, կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Փալոնին, և կոնգրեսականներ Էշուին և Սփիերին։ Նրանց այցն ընդգծեց մեր երկու պետությունների սերտ փոխգործակցությունը, որը խարսխված է ժողովրդավարական ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։ Շնորհակալություն խոսնակ Փելոսիին՝ այցի համար և դեսպանության թիմին ու մեր հայաստանյան գործընկերներին՝ այցի հաջողությունը ապահովելու համար»,- այս մասին ասել է դեսպան Թրեյսին։