Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ին«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանում ստեղծված իրավիճակի կայունացմանը կարելի է օգնել ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ պետության ամրապնդմանն ուղղված համակարգված աշխատանքով՝ հիմնված իրական աշխարհաքաղաքական դաշնակիցների վրա, որոնցից գլխավորը Ռուսաստանն է։ Այսօր շատերը ցանկանում են օգուտ քաղել Հայաստանում իրավիճակի ապակայունացումից, բայց մենք պետք է ամուր լինենք մեր համոզմունքներում։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Հայաստանը զարգացրել են կայուն գործընկերային և դաշնակցային հարաբերություններ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։ Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։