Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo final
A A
Սպորտ

Արսեն Խանջյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սերբիայի Նովի Սադում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան մեծերը: Հայաստանի սամբիստները մրցումների առաջին օրը նվաճեցին երեք մեդալ:

Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, այդ թվում նաև ադրբեջանցու, մտավ եզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը 3:1 հաշվով հաղթեց Վյաչեսլավ Միխայլինին և նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Մարզական սամբոյի 64 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ, որը 3-րդ տեղի համար մարտում 8:0 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մասուր Սուհիլին:

Մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Վալերա Էրգալովին` 0:2: Նա բավարարվեց արծաթե մեդալով:

Վաղը կկայանան մնացած քաշային կարգի մրցումները: