Ադրբեջանը հայտնում է, որ 32 հայ զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի բանտարկյալների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ադրբեջանական կողմում մնացած 32 հայ զինծառայողների դիեր են հանձնել հայկական կողմին:
Այս մասին նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ աղբյուրի՝ այդ դիերի վրա խոշտանգման հետքեր չկան, ինչից հետևում է, որ կտտանքների ենթարկված հայ զինծառայողների մարմինները ադրբեջանական կողմը խուսափում է վերադարձնել հայկական կողմին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այդ գործողությունների ընթացքում հայկական կողմն ունի 135 զոհ, որը վերջնական չէ: