Բացել լրահոսը Փակել լրահոսը
իրան
A A
Քաղաքականություն

Երկրների ճակատագիրը պետք է հենց իրենք որոշեն, տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի․ Իրանի նախագահը՝ էրդողանին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցել են Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի նախագահի պաշտոնական կայքից։

«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է հենց իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,–ասել է Ռայիսին։

Ռայիսին նաև նշել է, թե ողջունում է «Ղարաբաղի տարածքի ազատագրումը»։