Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անդերա Վիկտորինը, Լին Թրեյսին ու միջազգային այլ դիվանագետներ Ջերմուկում են․ հանդիպում՝ ՀՀ ԳՇ պետի հետ (տեսանյութ)

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները` այդ թվում ԵՄ դեսպան Անդերա Վիկտորինը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ժամանել են Ջերմուկ:

Այս պահին նրանք հանդիպում են ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանին։ Վերջինս, ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները, տեղեկացրել է․

«Ադրբեջանն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»։

Ադրբեջանցիները Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ մխրճվել են 1.5 կմ, Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել: