Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik (1)
A A
Սպորտ

Այսօր՝ «Փյունիկ» - «Սլովան»․ թիմերի երրորդ հանդիպումը

Երևանի «Փյունիկն» այսօր կանցկացնի իր առաջին տնային հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Կոնֆեդերացիաների լիգայի խմբային փուլում։ Հայաստանի չեմպիոնը սեփական դաշտում կընդունի Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։

Սա երկու թիմերի թվով երրորդ հանդիպումն է եվրոպական մրցաշարերում։ 2017թ, Եվրոպայի լիգայի շրջանակում, սերնդափոխություն ապրած «Փյունիկը» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ սլովակյան թիմին և երկու անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց (1։4, 0։5):

Կողմերի երրորդ հանդիպումը խոստանում է լինել ավելի լարված և անզիջում, քանի որ ներկայիս «Փյունիկը» համալրված է փորձառու խաղացողներով և ցուցադրում է ավելի բարձրակարգ ֆուտբոլ։

Մեր թիմն խմբային փուլի առաջին խաղում 1։3 հաշվով պարտություն է կրել շվեյցարական «Բազելից», իսկ «Սլովանը» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի է արել լիտվական «Ժալգիրիսի» հետ։ Զարմանալի չէ, որ բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են հենց սլովակյան թիմին՝ 2․00 գործակից՝ 3,80-ի դիմաց։

«Փյունիկ» - «Սլովան» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։