Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Աջակցիր «Ա1+»-ինՍանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Ալեքսանդր Բելսկին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանն ու գրառում արել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել նաև պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադայի զոհերի հիշատակին: