Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին-ալիև
A A
Քաղաքականություն

Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում «Շանհայի գործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի փոխանցմամբ՝  Պուտինը եւ Ալիևը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ երեկ  ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր , որ ստեղծված իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: