A
A
Պուտինն Ալիևի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում «Շանհայի գործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինը եւ Ալիևը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնել էր , որ ստեղծված իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: