Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastani havaqakan (3)
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին մեր թիմը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կխաղա Իռլանդիայի ընտրանու հարկի տակ։

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Ահա այն.

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)

Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)

Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»

 

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Լուկաս Սելարայան - «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)

Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)

Արտակ Դաշյան - «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»

Սերոբ Գալստյան - «Արարատ»

 

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 19-25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր ընտրանին Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 25-ին: