Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ կա հրադադարի պայմանավորվածություն․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։