Բացել լրահոսը Փակել լրահոսը
1092551
A A
Քաղաքականություն

Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

 Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը:

«Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը,  ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անել: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու հանձնառությունը»,-ասել է նա՝ կոչ անելով երկրներին լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։