Բացել լրահոսը Փակել լրահոսը
10070000-0aff-0242-bb01-08da5f6d555d_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը. Նեդ Փրայս

Ամենօրյա ճապազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։

«Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինքենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում... Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշեց Փրայսը։

Ամերիկայի ձայն