Բացել լրահոսը Փակել լրահոսը
հավաքագրում
A A
Պաշտոնական

Հագուստ, սնունդ հավաքագրելու կարիք չկա․ սոցապ նախարարություն

Հարգելի՛ քաղաքացիներ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում է սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։

Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն