A
A
Արսեն Թորոսյանն իրավիճակը ներկայացրել է բալթյան երկրների գործընկերներին
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ որպես Հայաստան-Բալթյան երկրներ խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, քիչ առաջ հեռախոսային խոսակցություն է ունեցել Լիտվայի իր գործընկերոջ՝ Ռայմունդաս Լապոտայի հետ։
«Նրան մանրամասն ներկայացրեցի Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող ռազմական ագրեսիան։ Հատուկ շեշտեցի նման վարքագծի անթույլատրելիությունը և խնդրեցի նրան հասցեական անդրադարձ կատարել դրա նկատմամբ։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել թարմ տեղեկատվության փոխանակման և փոխօգնության համար»,-իր ֆեյսբուքյւան էջում մանրամասնել է Արսեն Թորոսյանը։