Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը ուշացնում է արձագանքը և հավանական որևէ գործընթաց․ Հ Աղազարյան (տեսանյութ)

«Միջազգային հանրության տեսակետը հասցեական է, սակայն ՀԱՊԿ-ը ուշացնում է արձագանքը և հավանական որևէ գործընթաց» այս մասին նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ըստ նրա, ԱՄՆ-ի արձագանքը ավելի հասցեական էր, քան Ռուսաստանի արձագանքը «Շատ պետությունների ղեկավարներ հասցեական են եղել, սակայն ՀԱՊԿ-ը պետք է ունենա մի քիչ իներտություն, հակառակ դեպքում անկանխատեսելի բաներ կարող են լինել»։

Հարցին, թե արդյո՞ք սա նաև Արևմուտք-Ռուսաստան դիմակայություն է, պատգամավորը նշեց 

«Ես այդպես չէի ասեի, բայց Զանգեզուրի խնդիրը այնպիսի խնդիր է, որ կարող է աշխարհի քարտեզից վերանա այնպիսի պետություն, որը հազարամյակների պատմություն ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։