Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քաղաքագետ ԱՐմեն Պետրոսյան
A A
Քաղաքականություն

Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխանիզմ կա․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
Ադրբեջանը՝ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ օգտվում և օգտվելու է փոփոխվող աշխարհակարգի իրողությունից և իր հերթին փորձելու է առավելագույնս լուծել սեփական խնդիրները՝ առանց նվազագույն զիջումների հակառակորդների և գործընկերների հետ բոլոր տեսակի սակարկություններում։ Այս հանգամանքը պետք է ընդունել ի գիտություն և շարժվել դրան համապատասխան։
 
Բաքվի հավակնոտ ծրագրերը կանգնեցնելու երկու իրական մեխանիզմ կա, որոնց խորացող ճաքերն ուղղակիորեն նպաստում են թուրք-ադրբեջանական գործելաոճի խորացմանը.
 
1. Հայաստանի շարունակաբար ջլատվող ինքնապաշտպանական ներուժը,
2. Նախկին ազդեցությունն անընդհատ կորցնող միջազգային իրավական և տարածաշրջանային զսպող ռազմաքաղաքական մեխանիզմները։
 
Նման իրողությունների պայմաններում ալիևյան հավակնոտ թշնամական վարչակարգը հայկական կողմերից և միջազգային գործընկերներից փորձելու է ստանալ առավելագույնը, որքան հնարավոր է։ Ասել է թե՝ չի կանգնելու, մինչև երկաթե բռունցքով չկանգնենցնենք/նեն։ Մինչդեռ, ավաղ, շարունակվող և դեռ տևական աշխարհաքաղաքական վերափոխումների համատեքստում նման «բռունցնքերի» համաձևման հնարավորությունն առայժմ չի նշմարվում...