Բացել լրահոսը Փակել լրահոսը
288638395_563290825165774_816837135463573463_n
A A
Քաղաքականություն

Այս էսկալացիան կարող է շատ վտանգավոր ճակատ բացել՝ ամբողջությամբ ի շահ Էրդողանի Թուրքիայի․ Ալբերտո Աիրոլա

Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան գրառում է կատարել Հայսատանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ՝ նշելով․ 
«Շատ խիստ մտահոգություն եմ հայտնում անցած գիշեր Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Սա զինադադարի լուրջ խախտում է ադրբեջանական ուժերի ագրեսիայի հետևանքով, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել հայկական կողմից։ Բռնության գործողությունները պետք է դատապարտվեն։ Էսկալացիա, որը սպառնում է նորից պայթեցնել հակամարտությունը, որը, ներկայիս միջազգային լարվածության շրջանակներում, կարող է նոր և շատ վտանգավոր հակամարտության ճակատ բացել Ռուսաստանի և Արևմուտքի միջև՝ ամբողջությամբ ի շահ Էրդողանի Թուրքիայի, ով արդեն երկար ժամանակ թեժացնում է կրակը՝ հետապնդելով նեոօսմանյան հեգեմոնիայի իր ծրագրերը: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը կմոբիլիզացվի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը վերականգնելու և պահպանելու համար»։
 
Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ շնորհակալություն հայտնելով Սենատոր Աիրոլային դավանած բարձր արժեքների և մշտապես արդարության կողքին կանգնելու համար։