Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան (2)
A A
Քաղաքականություն

Թիրախավորել են նաև Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող ուղղությունները․ Ա․ Թաթոյան

 
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․
 
Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներով թիրախավորել են նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող (գյուղերը) ուղղությունները:
 
Դեռ մի քանի ամիս առաջ մեր փաստահավաք աշխատանքներով ցույց էինք տվել ադրբեջանական անօրինական, այդ թվում` նոր տեղակայումներն այդ տարածքներում, որոնք չունեն որևէ իրավական հիմք ու հանցավոր են և բարձրացրել էինք նրանց այդ տարածքներից անհապաղ հեռացնելու հարց:
 
Ավելին, Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին (https://www.ombuds.am/am/site/ViewNews/1964
 
Ընդ որում, այս ամենին զուգահեռ մշտապես ընդգծել եմ ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը, որը դարձնում է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը իրական սպառնալիք մարդկանց խաղաղ կյանքի համար:
 
Այսօր ադրբեջանական զինված ուժերն ապացուցեցին բազմիցս արված այն պնդումս, որ նրանց ներկայությունն ինքնին հայկական բնակավայրերի հարևանությամբ արդեն մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում:
 
ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին:
Հ.Գ. Այսօրվա արձանագրած բոլոր փաստերը ոչ միայն ուղարկվում են միջազգային կառույցներին, այլ կազմվում է առանձին զեկույց: