Բացել լրահոսը Փակել լրահոսը
01a10000-0aff-0242-f42a-08da8856f1c0_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային բախումներով

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուժարիկը սեպտեմբերի 13-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին:

Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով:

Նա կողմերին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու, առավելագույն զսպվածություն դրսևորելու և չլուծված բոլոր հարցերը երկխոսության և առկա ձևաչափերի շրջանակներում լուծելու համար։

Նա նաև հորդորում է ամբողջությամբ իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Խոսնակը հայտնել է, որ գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնում տարածաշրջանում ընթացող բոլոր միջնորդական ջանքերին։

Ամերիկայի ձայն