Բացել լրահոսը Փակել լրահոսը
1619245261
A A
Հասարակություն

Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:

Օհանյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց և ԱՄՆ-ի կողմից այն վերջապես ճանաչելուց մեկ տարի անց, Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարձագանքի այս անգամ»: