A
A
Մակրոնը կոչ է արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը:
Նշվում է, որ Ֆրանսիան իրավիճակը կփոխանցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որտեղ Մակրոնը ներկայումս նախագահում է:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Մակրոնը պատրաստակամ է աջակցել կողմերին, որպեսզի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:
«Նա շարունակելու է ակտիվորեն աջակցել դրան ՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- նշված է հաղորդագրության մեջ: