Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար Երևանում
A A
Քաղաքականություն

Տոյվո Կլաարը կմեկնի Հայաստան և Ադրբեջան

Վերջին ժամերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լուրջ մարտեր են տեղի ունեցել՝ կան զոհեր։ Հրամայական է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն, և վերադարձ լինի բանակցությունների սեղան։ Այս մասին հաղորդագորւթյուն է տարածել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ 

«Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք գտնվում էին մինչ այս էսկալացիան, և հրադադարը պետք է լիովին հարգվիՆախագահ Միշելը շփվում է երկու երկրների ղեկավարների հետ, այսօր ես խոսել եմ արտգործնախարարների հետ։ ԵՄ-ն հավատարիմ է՝ շարունակելու գործել որպես ազնիվ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնելու հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին, այն է՝ ապահով, բարգավաճ և խաղաղ կյանք՝ ի շահ բոլորի ժողովուրդների:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու անհրաժեշտ դեէսկալացիային և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հաջորդ քայլերը»,- գրել է նա։