Բացել լրահոսը Փակել լրահոսը
նատո
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, իրադրության վերաբերյալ նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

 
 

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում և Հայաստանի տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածների առնչությամբ։ ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապաէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- նշել է նա։