Բացել լրահոսը Փակել լրահոսը
karasin
A A
Քաղաքականություն

Երևանն ու Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ. Կարասին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն հրադադարի են հասել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Կարասինն ասել է, որ դրան հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից հետո, ինչպես նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության աշխատանքի շնորհիվ:

Կարասինը նաև հավելել է, որ երկու երկրների սահմանին լարվածության սրման համատեքստում շատ աշխատանք կա անելու, քանի որ Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: