Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» վստահ հաղթեց ԲԿՄԱ-ին. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Փյունիկը» իր հարկի տակ վստահ հաղթեց ԲԿՄԱ-ին` 3:1:

Բանակային ֆուտբոլիստները գործող չեմպիոնին դիմակայեցին մինչև 60-րդ րոպեն, երբ Սերոբ Գրիգորյանը վերականգնեց հաշիվը 29-րդ րոպեին Դիոպ Դամեի խփած գոլից հետո: Սակայն հետո Արաս Օզբիլիսն ու Սամբրանոն երկու անգամ գրավեցին հյուրերի դարպասը և վստահ հաղթանակ պարգևեցին տանտերերին:

«Փյունիկը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 12 միավոր և ընդհուպ մոտեցավ 3-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիային», որի հետ խաղը հենց հետաձգվել էր եվրոգավաթներին մասնակցելու պատճառով: ԲԿՄԱ-ն 3 միավորով շարունակում է զբաղեցնել 9-րդ տեղը:

Հաջորդ` 8-րդ տուրը, կկայանա սեպտեմբերի 16-19-ը: «Փյունիկը» կհանդիպի 2-րդ տեղում ընթացող «Ուրարտուին», իսկ ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Արարատի» հետ: