Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան ԿՎՆ
A A
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանի գործով դատալսումները շարունակվելու են

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․

«Համաձայն գործող օրենքի՝ դատարանը պետք է լուծի Արմենի օրինական ներկայացուցչի (փաստացի՝ իրավահաջորդի) ներգրավման հարցը, ինչպես նաև, օրինական ներկայացուցչի դիրքորոշման հիման վրա, լուծի վարույթը շարունակելու կամ ոչ արդարացնող հիմքով կարճելու հարցը»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին՝  դատարանում ինքնազգացողությունը վատանալուց հետո։