Բացել լրահոսը Փակել լրահոսը
1815957893_0_145_3071_1872_1920x0_80_0_0_3b19df08a69470f36dea7f482e923edb.jpg
A A
Հասարակություն

Պապուա Նոր Գվինեայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Պապուա Նոր Գվինեայում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Երկրաշարժը գրանցվել է շաբաթ օրը ( Երևանի ժամանակով` 02.46-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կաինանտու քաղաքից 67 կիլոմետր դեպի արեւելք։

Աղբյուրը գտնվել է 61 կիլոմետր խորության վրա։ ԱՄՆ-ի Եղանակային ծառայության նախազգուշացման համակարգը Պապուա Նոր Գվինեայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին։