Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան
A A
Քաղաքականություն

Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք․ Իշխան Սաղաթելյան

Այսօր գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզի հայրենակիցների հետ։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Անկեղծ, մեր հայրենակիցների մտահոգ հարցերով հագեցած հանդիպման ընթացքում խոսել ենք շարժման արդյունքների, անհրաժեշտ գործողությունների և մեր առաջիկա անելիքների մասին։

Խոսքիս ավարտից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց. «Դուք մի բան մոռացաք նշել, Շարժումը մեծ քայլ է արել պատերազմից հետո մեր կորացած մեջքը շտկելու ուղղությամբ։ Դա է ամենամեծ ձեռքբերումը»։

Ամեն հերթական հանդիպման արդյունքում ամրապնդվում է համոզմունքս, որ միասին մենք կարող ենք իրականացնել պատմական այս ժամանակահատվածում մեր վրա դրված խնդիրը և փրկել մեր հայրենիքը։ Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք։ Այսպիսի հանդիպումները մեր հայրենակիցների հետ կրելու են պարբերական և շարունակական բնույթ»,-գրել է Սաղաթելյանը: