Բացել լրահոսը Փակել լրահոսը
306152638_405252491728564_8275071273433633558_n
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ՝ հայտնում են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ֆեյսբուքյան էջում:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀԿ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչները:

Անմիջական միջավայրում նախագահ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը: Երիտասարդ հանրապետականները շնորհակալություն են հայտնել կուսակցության նախագահին` անկեղծ զրույցի համար և վստահեցրել, որ պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու ունակություններն առավելագույնս ծառայեցնելու պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում: