Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Ղազինյան
A A
Քաղաքականություն

Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է. Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը կարծում, է որ պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին:

Իր ֆեյսբուքյան էջում Ղազինյանը գրել է.

«Բոլոր նորմալ պետությունները, ապրելով խաղաղ պայմաններում, ամեն օր պատրաստվում են պատերազմի, քանի քաջ գիտակցում են, որ պատերազմն անխուսափելի է, եթե դրան պատրաստ չես:

Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել: Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է, պետությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ու ուժն է, որ ստիպում է հակառակորդին հրաժարվել պատերազմի գաղափարից: Խաղաղության պետք է ձգտել, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի:

Հ.Գ. Պատերազմը միայն զենքն ու զինվորը չեն, ժամանակակից պատերազմները մղվում են բոլոր դաշտերում. տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական, մշակութային ու ինքնության»: