A
A
«Արարատ-Արմենիան» վստահ հաղթեց «Նոային». ֆուտբոլի Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինVbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացան ևս երկու հանդիպում:
Նախ «Լեռնային Արցախը» Վայքի «Արևիկ» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»։ Արցախցիների կազմում երկու գոլերն էլ խփել է էկվադորցի կիսապաշտպան Յեսոն Ռասինեսը: Առաջնությանը նորեկն այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական` շրջանցելով «Փյունիկին» ու հենց «Արարատին»:
Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ վստահ հաղթեց մրցաշարի ետնապահ «Նոային»` 3:0: Նորագույն արարատցիները վաստակեցին 13 միավոր և այժմ զբաղեցնում են 2-րդ տեղը:
Վաղը կկայանա տուրի կենտրոնական խաղը: Երրորդ տեղում ընթացող «Ուրարտուն» կհյուրընկալի միանձյա առաջատար «Ալաշկերտին»: