Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_photo
A A
Քաղաքականություն

Ես հասկանում էի, որ իմ գալն Արցախ լուրջ քայլ է․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր, հասարակական գործիչ և ձեռներեց Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: 

 

«Ես հասկանում էի, որ իմ գալն Արցախ լուրջ քայլ է, որովհետև դա հավատ, հույս է ներշնչում Արցախում ապրող մարդկանց:  Իհարկե, մեր հարևանի նպատակներից մեկն Արցախում մարդկանց հուսահատության մեջ պահելն է, որպեսզի մարդիկ Արցախից գնան ուրիշ տեղ ապրելու: Իմ գալն այստեղ մի նոր ալիք է ստեղծել. ես վստահ եմ, որ շատ մարդիկ են գալու և՛ Հայաստանից, և՛ այլ տեղերից, որոնք գալու են և արցախցիների կողքին կանգնեն, ասեն՝ մենք էլ ենք այստեղ ապրում: Եվ դա, իհարկե, ինչ-որ առումով փոխում է հարևան պետության  ռազմավարությունը»,- հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը: