Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նեդ Փրայս
A A
Քաղաքականություն

Փրայս․ Հուսով ենք, որ Ադրբեջանում «մնացած մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով տուն կվերադառնան»

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ Ադրբեջանում «մնացած մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով տուն կվերադառնան»։

Այդ մասին Փրայսը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մենք ողջունում ենք հայ ռազմագերիների հայրենադարձման մասին լուրը, ինչը դրական իրադարձություն է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի համար։

Հուսով ենք, որ մյուս բոլոր ռազմագերիները ևս շուտ տուն կվերադառնան, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման և առկա տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։