Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen-Sargsyan-Queen
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանը  ցավակցել է Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը  ցավակցել է Եղիսաբեթ Երկրորդի մահվան առիթով․ 

«Խոր ցավով տեղեկացա Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան մասին:

Հիացմունքի էին արժանի նրա շիտակությունը, պարտքի զգացումը և նվիրվածությունն իր երկրին, իմաստնությունն ու մարդասիրությունը:Ամենաանկեղծ ցավակցություններս եմ հղում Նորին Մեծություն Թագավոր Չարլզ Երրորդին, թագավորական ընտանիքին և Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,-գրել է նա: