Լևոն Արոնյանը վերջապես ազատվել է Մամեդյարովի «ընկերակցությունից»
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Սենթ Լուիսում ընթացող շախմատի Սինքվիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Այդպիսով, մեր հայրենակիցը վաստակել է 2,5 միավոր և վերջապես ազատվել ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի «ընկերակցությունից», որի հետ մինչ այդ եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: Վերջինս պարտվել է այս տուրում և շարունակում է զբաղեցնել վերջին` 9-րդ հորիզոնականը:
Լևոն Արոնյանն այսօր նախատեսված 7-րդ տուրում սևերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 3 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ամերիկացի Վեսլի Սոն, որն ընթացիկ տուրում հաղթել է Հանս Նիմանին և այժմ ունի 4 միավոր:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 3-րդ տուրից հետո հրաժարվել էր հետագա մասնակցությունից: