A
A
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին․ նա ողջունել է Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ Հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։