Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+levandwvski
A A
Սպորտ

Ռոբերտ Լևանդովսկին առաջին ռեկորդը սահմանեց «Բարսելոնայի» կազմում

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որն անցած ամռանն է տեղափոխվել «Բարսելոնա», նոր ռեկորդ է սահմանել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում:

 

Խմբային փուլի առաջին խաղում նա երեք գոլ է խփել չեխական «Վիկտորիա Պլզենին» և ձևակերպել է իր թվով 6-րդ հեթ-տրիկը լիգայում: Այդ արդյունքով նա դեռևս զիջում է Լիոնել Մեսիին ու Քրիշտիանու Ռոնալդուին, որոնք մրցաշարում դարձել են 8-ական հեթ-տրիկի հեղինակ:

 

Սակայն Ռոբերտ Լևանդովսկին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է հեթ-տրիկ գրանցել երեք տարբեր թիմերի կազմում: «Բարսելոնայից» բացի նա նման արդյունավետ խաղով աչքի է ընկել նաև Մյունխենի «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: