Բացել լրահոսը Փակել լրահոսը
քարաթափում
A A
Պաշտոնական

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին իրականացվելու է պայթեցման և քարաթափման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, Մ2, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (կմ0+500 հատված) ժամանակավորապես փակվելու է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրականացվելու են ժայռաբեկորի պայթեցման և արհեստական քարաթափման աշխատանքներ։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված հատվածում տեղի է ունեցել քարաթափում 70-80 խորանարդ մետր ծավալով, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակ էր։
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։