Հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի մինչև տարեվերջ․ Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի մինչև տարեվերջ»․ այս մասին նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը։
Ըստ նրա, պետք է բանակցություններում առավել շատ արծարծել Արցախի անվտանգության հարցը․ «Բոլոր մեր շփումներում վարչապետի և արտգործնախարարության մեջ դա գլխավոր հարցերից մեկն է»։
Ինչ վերաբերվում է Ազգային Ժողովի նոր նստաշրջանին ընդդիմադիր խմբակցությունների մասնակցելուն կամ չմասնակցելուն, պատգամավորը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միշտ պատրաստ է ընդդիմադիրների հետ համատեղ աշխատելուն․ «Խորհրդարանն է այն վայրը որտեղ պետք է տեղի ունենան դեբատները սոցիալական, տնտեսական կամ այլ հարցերի շուրջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։